575.63
6.66
485.52
+32
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակի մարզում հյուրանոցի աշխատակցուհին 2 դոլարով կազմակերպում էր մարմնավաճառի և հաճախորդների հանդիպումը (ՎԻԴԵՈ)

15:58
18 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների և ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ։

Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ և Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։

Загружается новость ... "Лево"

«Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխացնել է մոտավորապես 120․000 դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաև Գյումրիի ևս 5 բնակչուհիներ։ Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։

Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ։ Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Օգոստոսի 2020
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է. ՖՈՏՈ
11:30
06 Օգոստոսի 2020
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
10:37
06 Օգոստոսի 2020
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը. ՎԻԴԵՈ
19:48
05 Օգոստոսի 2020
Վանաձորի 38-ամյա բնակիչը երկաթե ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակի գլխին․ նա մահացել է (ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում 38-ամյա տղամարդը երկաթե ձողով հարվածել է Դարպաս գյուղում գտնվող արտադրամասի 68-ամյա պահակի գլխին. տղամարդը մահացել է․ ՎԻԴԵՈ
18:26
05 Օգոստոսի 2020
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը փորձել է ածելիով սպանել ՔԿՀ-ի 2 աշխատակցի
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը ածելիով վնասել է ՔԿՀ-ի 2 աշխատակցի
17:15
05 Օգոստոսի 2020
Մահացել է օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 23-ամյա աղջիկը
Վանաձորում վթարի հետևանքով 23-ամյա աղջիկ է մահացել․ նա հոսպիտալացվել էր հուլիսի 30-ին
15:12
05 Օգոստոսի 2020
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
12:58
05 Օգոստոսի 2020
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
11:04
05 Օգոստոսի 2020
Սյունիքում ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Սյունիքում. ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
10:27
05 Օգոստոսի 2020
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
10:15
05 Օգոստոսի 2020
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
00:22
05 Օգոստոսի 2020
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը. ԶԼՄ
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը