Շիրակի մարզի ձորակում 71–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

28.04.2022, 15:52
Շիրակի մարզի ձորակում 71–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Շիրակի մարզի ձորակում 71–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։

Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային:–0–