Շղթայական ավտովթար Երևանում` 6 մեքենայի մասնակցությամբ. 2 մարդ վրաերթի է ենթարկվել

03.05.2023, 11:37
Շղթայական ավտովթար Երևանում` 6 մեքենայի մասնակցությամբ. 2 մարդ վրաերթի է ենթարկվել
Շղթայական ավտովթար Երևանում` 6 մեքենայի մասնակցությամբ. 2 մարդ վրաերթի է ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։30-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են BMW, 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տեղի է ունեցել նաև վրաերթ, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ Mercedes–ը բախվել է մեկ այլ Mercedes-ի և Opel-ի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված մեկ այլ Mercedes-ի, վերջինն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված Ford Transit-ի, վերջինն էլ բախվել է կայանված BMW-ին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–