Շղթայական ավտովթար Արշակունյաց պողոտայում, բախվել է 4 մեքենա

14.06.2020, 12:36
Շղթայական ավտովթար Արշակունյաց պողոտայում, բախվել է 4 մեքենա
Շղթայական ավտովթար Արշակունյաց պողոտայում, բախվել է 4 մեքենա
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 14-ին, ժամը 06։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․), «Mercedes E320» (վարորդ՝ Գևորգ Հ․, ծնված 1980 թ.), «Mercedes SLK» (վարորդ՝ Արթուր Չ․, ծնված 1992 թ.) և «Mazda 3» (վարորդ՝ Արամ Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։–0–