Շատին գյուղում շինություն է փլուզվել, կա զոհ

07.09.2020, 20:55
Շատին գյուղում շինություն է փլուզվել, կա զոհ
Շատին գյուղում շինություն է փլուզվել, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած (Արմեն Հ․, ծնված 1984 թ․), ով Եղեգնաձորի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։–0–