Սևանի հանգստյան գոտիներից մեկում 26–ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
08.08.2020,
11:35
Սևանի հանգստյան գոտիներից մեկում 26–ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 6–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:25-ին բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է հանգստյան գոտիներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի դի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–