Սևանա լճում «փրկարարական օպերացիան» ձախողվեց. միջամտեցին պրոֆեսիոնալները

23.08.2022, 22:04
Սևանա լճում «փրկարարական օպերացիան» ձախողվեց. միջամտեցին պրոֆեսիոնալները
Սևանա լճում «փրկարարական օպերացիան» ձախողվեց. միջամտեցին պրոֆեսիոնալները
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 23-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի «Վիշապ» լողափին հարակից տարածքում քաղաքացին հեծանիվ նավակով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Օգնության է մեկնել քաղաքացիական սկուտերը, որը կողաշրջվել է։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու հերթապահ խումբ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ջրափրկարարները քաղաքացիներին (Ն. Դ., ծնված 1992 թ․, Վ․ Կ․, ծնված 1990 թ․) և սկուտերը մոտեցրել են ափ։-0-