438.87
4.39
404.41
-6
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի սպանություն Լոռիում. փեսան ծեծել է զոքանչին, բաց թողել շանը, վերջինս երախով բռնել է կնոջ կոկորդը

19:09
12 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:40-ին, Ծաթեր գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը տարել է տուն, բաց թողել տարեց կնոջ վրա, որը հոշոտել է կնոջը, ինչի արդյունքում նա մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ստացվել է Թումանյանի քննչական բաժնում և ընդունվել վարույթ:

Загружается новость ... "Лево"

«Պարզվել է, որ 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյուքնում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատքահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ