Սարսափելի դեպք Երևանում. 31–ամյա կինը ծննդաբերել է, նորածնին դրել տոպրակի մեջ ու նետել աղբամանը

30.07.2020, 10:14
Սարսափելի դեպք Երևանում. 31–ամյա կինը ծննդաբերել է, նորածնին դրել տոպրակի մեջ ու նետել աղբամանը
Սարսափելի դեպք Երևանում. 31–ամյա կինը ծննդաբերել է, նորածնին դրել տոպրակի մեջ ու նետել աղբամանը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։

Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ104–րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, Արմինե Հ-ն ձերբակալվել է։–0–