Սարսափելի դեպք Գյումրիում. 17–ամյա բնակիչը Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը (ՎԻԴԵՈ)
31.03.2021,
11:36
Սարսափելի դեպք Գյումրիում. 17–ամյա բնակիչը Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել…
Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր:
Այս ամենը պարզվեց հետո, իսկ մինչ այդ, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվելու, որ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկում՝ աստիճանների վրա, հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ճշտեց մահացածի ինքնությունը՝ նույն շենքի 25-ամյա բնակիչ էր։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա մարտի 29-ին ներկայացավ ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
17-ամյա երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։–0–

Загружается новость ... "Лево"