Սարսափելի դեպք Արագածոտնում.հիվանդանոց են տեղափոխվել 11–ամյա աղջկա դին ու նրա 19–ամյա քույրը, նա ևս մահացել է

26.10.2021, 11:57
Սարսափելի դեպք Արագածոտնում.հիվանդանոց են տեղափոխվել 11–ամյա աղջկա դին ու նրա 19–ամյա քույրը, նա ևս մահացել է
Սարսափելի դեպք Արագածոտնում.հիվանդանոց են տեղափոխվել 11–ամյա աղջկա դին ու նրա 19–ամյա քույրը, նա ևս մահացել է

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։ Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–