Սարսափելի ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. երկու վարորդները տեղում մահացել են (ՖՈՏՈ)

19.11.2020, 23:36
Սարսափելի ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. երկու վարորդները տեղում մահացել են. ՖՈՏՈ
Սարսափելի ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. երկու վարորդները տեղում մահացել են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 19:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 - рис.1

«Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Զավեն Գ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են, իսկ «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարտուն Մ․-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։–0–