438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Շիրակում. բեռնատարը բռնկվել է. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

11:09
07 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

грузовик (1).jpg

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Տուժածներ Մ․ Մ․-ն (ծնված 2006 թ․) և Կ․ Մ․-ն (ծնված 2007 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ Ա․ Մ․-ն (ծնված 1994 թ․)՝ Գյումրի քաղաքի ԲԿ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

грузовик (2).jpg

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։43-ին։ Այրվել են «GAZ-53» մակնիշի բեռնատարի դիմային հատվածը և խցիկը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել