481.19
7.22
457.49
+26
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. 3 մարդ տեղում մահացել է, 4 մարդ տուժել է (ՖՈՏՈ)

10:15
22 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբեր./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ДТП, авария, МЧС

«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1956 թ.), «BMW X5» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1993 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Գ․-ն (ծնված 1959 թ.) և Ա․ Ա․-ն (ծնված 1960 թ.) տեղում մահացել են», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Իջևան քաղաքի բժշկական կենտրոն են դիմել «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Ղ․-ն, ուղևորներ Կ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և Ն․ Խ․-ն (ծնված 2000 թ.)․ բժիշկները Ն․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ․ Ղ․-ն և Կ․ Ա․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:33
19 Մայիսի 2022
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն տեղափոխլիս է եղել հիվանդանոց ու բախվել է ծառին. արտակարգ դեպք Արմավիրի մարզում
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն տեղափոխլիս է եղել հիվանդանոց ու բախվել է ծառին. արտակարգ դեպք Արմավիրի մարզում
11:14
19 Մայիսի 2022
Երևանում ԱԱԾ կապիտան է ինքնասպան եղել.ԶԼՄ
Երևանում ԱԱԾ կապիտան է ինքնասպան եղել
16:22
18 Մայիսի 2022
Երևանում պարեկային ծառայության մեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երևանում պարեկային ծառայության մեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր. ՎԻԴԵՈ
14:03
18 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Հանդամասում 69-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Հանդամասում 69-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բերանքսիվայր վիճակում
12:47
18 Մայիսի 2022
Եռաբլուրում նռնակ է հայտնաբերվել
Եռաբլուրում նռնակ է հայտնաբերվել
10:35
18 Մայիսի 2022
Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հղի կինը հոսպիտալացվել է
Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հղի կինը հոսպիտալացվել է
23:43
17 Մայիսի 2022
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
18:54
17 Մայիսի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
16:07
17 Մայիսի 2022
Կադրեր Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի վայրից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի վայրից. ՎԻԴԵՈ
14:07
17 Մայիսի 2022
Հիվանդի հարազատը «լոմով» խփել է բժշկի գլխին. մանրամասներ շտապօգնության աշխատակիցների հետ տեղի ունեցած դաժան դեպքից
Հիվանդի հարազատը «լոմով» խփել է բժշկի գլխին. մանրամասներ շտապօգնության աշխատակիցների հետ տեղի ունեցած դաժան դեպքից
11:15
17 Մայիսի 2022
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 33–ամյա վարորդը մահացել է
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. 33–ամյա վարորդը մահացել է
21:40
16 Մայիսի 2022
61-ամյա տղամարդը մնացել է սեփական մեքենայի տակ ու մահացել. ողբերգական դեպք Լոռիում
61-ամյա տղամարդը մնացել է սեփական մեքենայի տակ ու մահացել. ողբերգական դեպք Լոռիում