Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)

06.05.2021, 16:28
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է.ՖՈՏՈ
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Եղեգնաձոր–Վայք ավտոճանապարհին։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 6-ին, ժամը 14:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

 - рис.2

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է:

Փրկարարները փակել են «Gazele» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:–0–