ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:–0–