Սարսափելի ավտովթար Արագածոտնում. կա 1 զոհ, 5 վիրավոր

18.04.2022, 11:15
Սարսափելի ավտովթար Արագածոտնում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սարսափելի ավտովթար Արագածոտնում. կա 1 զոհ, 5 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 5 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել է ՎԱԶ-2115 ավտոմեքենա, որը կայանված է ճանապարհի թույլատրելի հատվածում, այն Գյումրի ընթանալիս է եղել, երբ 06-ը՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած գոտի, բախվել Lada-ին և առաջ ընթանալով, բախվել Mercedes-ին: Lada-ի վարորդն ու նրա ուղևորները, ովքեր ընտանիքի անդամներ են եղել, բարեբախտաբար չեն տուժել և մինչ փրկարարների ժամանումը հենց իրենք են վիրավորներին առաջինը օգնությունը ցուցաբերել:-0-