ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքի Քարակիտուկ սարամասում հայտնաբերվել էր 22-ամյա Գևորգ Ազատյանի դիակը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ խոտի հակերով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նշված սարամասում դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը: Այդ ընթացքում վարորդը՝ Գևորգ Ազատյանը, դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու ստացած վնասվածքի հետևանքով մահացել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում