Ռուս–վրացական սահմանին բեռնատարի թուրք վարորդը հայ վարորդի է սպանել. ԶԼՄ

24.03.2021, 14:23
Ռուս–վրացական սահմանին բեռնատարի թուրք վարորդը հայ վարորդի է սպանել
Ռուս–վրացական սահմանին բեռնատարի թուրք վարորդը հայ վարորդի է սպանել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուս–վրացական սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև, ինչի հետևանքով վարորդներից մեկը սպանել է մյուսին, հաղորդում է 360tv.ru–ն` հղում անելով սեփական աղբյուրին։

Մի քանի հարյուր բեռնատարներ կուտակվել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ձնահյուսի վտանգի պատճառով։

Վիճաբանության հետևանքով բեռնատարներից  մեկի վարորդը, ով ենթադրաբար ծագմամբ թուրք է, սպանել է հայ վարորդի։ Վիճաբանությունը տեղի է ունեցել չեզոք գոտում։ Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչներ։

ՌԴ ԱԴԽ Հյուսիսային Օսեթիայի սահմանապահ վարչությունում չհերքեցին, բայց միևնույն ժամանակ չհաստատեցին այդ տեղեկությունը։ Սահմանապահ վարչությունից նշեցին, որ դեռևս չեն տիրապետում նման տվյալների։–0–