Ռումբի մասին ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում

28.05.2020, 12:13
Ռումբի մասին ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում
Ռումբի մասին ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 28-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

«Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։–0–