ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Յակուտսկում 30-ամյա կինը ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո և նույնիսկ կարողացել է շտապօգնություն կանչել, գրում է
ՆՏՎ-ն:
Արտակարգ պատահարը ֆիքսել է փողոցում տեղադրված տեսախցիկը: Կադրերում երևում է, թե ինչպես է կինն ընկնում բարձրությունից ձնակույտի վրա: Բարեբախտաբար, նա ողջ է մնում, ավելին՝ ընկնելուց հետո կանգնում է, գնում իր բնակարան և զանգում շտապօգնություն: Հիմա կին վերակենդանացման բաժանմունքում է՝ կոնքի ոսկրերի կոտրվածքներով:
Ամենայն հավանականությամբ նրա կյանքը փրկել են մետաղալարերը, որոնք դանդաղեցրել են անկումը, ինչպես նաև մեծ ձնակույտը: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, տուժածը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում:-0-