ՌԴ–ում ՃՏՊ–ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից հայ տղամարդու դի է ընկել. նրա վիզն ամբողջությամբ կտրված է եղել (ՎԻԴԵՈ)

21.11.2021, 18:57
ՌԴ–ում ՃՏՊ–ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից հայ տղամարդու դի է ընկել. նրա վիզն ամբողջությամբ կտրված է եղել.ՎԻԴԵՈ
ՌԴ–ում ՃՏՊ–ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից հայ տղամարդու դի է ընկել. նրա վիզն ամբողջությամբ կտրված է եղել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին վաղ առավոտյան Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ՃՏՊ–ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից տղամարդու դի է ընկել։ Այս մասին 78.ru–ին տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Միջադեպը տեղի է ունեցել 04։10–ի սահմաններում «Պետերբուրգ–Պրիոզերսկ–Սորտավալա» ավտոճանապարհի 25–րդ կմ–ին։ Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ընկել է տղամարդու դի` վզի վնասվածքներով։

Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Օրենբուրգի մարզի 57–ամյա բնակչին։ Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ականատեսների խոսքերով, ՃՏՊ–ից հետո մեքենայից դուրս են թռել մի քանի հոգի և թաքնվել անտառում։ Նախնական տվյալներով, նրանք գնում էին դիակը թաղելու։

47news–ի տվյալներով, սպանվածը ծնունդով Երևանից 50–ամյա Արկադի Ղազինյան է, ով բնակվում էր Սանկտ Պետերբուրգում։ Ավտոմեքենան պատկանում էր նրա ծանոթին Հայաստանից, բայց նա մեքենայում չի եղել է, և, ամենայն հավանականությամբ, կապ չունի տեղի ունեցածի հետ։

Դիակի վիզը կտրված էր ականջից մինչև մյուս ականջ։ Մեքենայի հարվածից գլուխը գրեթե պոկվել է։

Հայտնի է, որ սպանվածը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ 1996թ.–ին։ Ապրել է կնոջ հետ Նևսկու շրջանում, ամուսնալուծվել է։ Նրա վերջին բնակության հասցեն Սանկտ Պետերբուրգի Պրոսվեշչենիյա պողոտան է։ Ենթադրվում է, որ նա այնտեղ ապրել է նոր կնոջ և անչափահաս որդու հետ։ Բաց աղբյուրներում Ղազինյանի ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկատվություն չկա, չնայած, նախնական տեղեկություններով, նա ուներ անվադողերի մոնտաժի փոքր բիզնես։–0–