ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
08.09.2021,
14:42
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ գտնվելով Նորիլսկում` արտակարգ իրավիճակներից արկտիկական գոտու պաշտպանությանը նվիրված միջազգային զորավարժությունների ժամանակ, ծառայողական պարտքը կատարելիս, փրկելով մարդու կյանքը, մահացել է ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը», – նշել են ՌԴ ԱԻ նախարարությունից։
Զինիչևը զբաղեցնում էր ՌԴ ԱԻ նախարարի պաշտոնը 2018թ.–ի մայիսի 18–ից։–0–