Քրոջ աչքի առաջ 2 անգամ կրակել է եղբորն ու սպանել.Երևանում կատարված սահմռկեցուցիչ սպանության մանրամասները (ՎԻԴԵՈ)

06.09.2021, 13:23
Քրոջ աչքի առաջ 2 անգամ կրակել է եղբորն ու սպանել.Երևանում կատարված սահմռկեցուցիչ սպանության մանրամասները.ՎԻԴԵՈ
Քրոջ աչքի առաջ 2 անգամ կրակել է եղբորն ու սպանել.Երևանում կատարված սահմռկեցուցիչ սպանության մանրամասները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

«Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 2.45-ին, Ս. Վարդանյանին հրազենով երկու անգամ կրակել է նույն թաղամասի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք «Վինչեստեր» տեսակի հրազենը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։–0–