Քիչ առաջ մետրոյի վագոններից մեկում ծուխ է նկատվել
10.05.2022,
18:01
Քիչ առաջ մետրոյի վագոններից մեկում ծուխ է նկատվել

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։
Ինչպես նշվում է Երեւանի մետրոպոլիտենի Facebook-յան էջում, գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։