Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել

23.05.2023, 10:49
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 22-ին, ժամը 22։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Յ․-ի (ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:–0–