Պռոշյան գյուղում դի է հայտնաբերվել` դեմքն ամբողջովին բզկտված

02.12.2019, 15:40
Պռոշյան գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել` դեմքն ամբողջովին բզկտված
Պռոշյան գյուղում դի է հայտնաբերվել` դեմքն ամբողջովին բզկտված

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա:

Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառը հանկարծամահությունն է եղել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:–0–