636.6
7.16
524.6
+7
Եղանակը Երևանում
Հայ

Պոլիկլինիկայի տնօրենը քրոջ ամուսնուն գրանցել է որպես սանիտար ու կատարել խոշոր չափերի վատնում, գործը դատարանում է

11:43
07 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, 2001թ. հունվարից մինչև 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպա-տնօրինչական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր գործունեության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք. ամուսնու քրոջից տեղեկանալով, որ վերջինս ունի ֆինանասական խնդիրներ, 2011թ. մարտին նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր ու նույն ընկերությունում վերջինիս որպես սանիտար ընդունել է աշխատանքի:

Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ նա տարիներ շարունակ՝ 2011թ.մարտից մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, ընկերության միջոցներից բարեկամուհու համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով ուրիշի առանձնապես խաշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումարը:

Իսկ տնօրենի բարեկամուհին աշխատանքի հաճախելիության մատյաններում յուրաքանչյուր ամսվա վերջում ստորագրել է աշխատանքի հաճախելիության մատյանները և կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա իր անվամբ դուրս գրված աշխատավարձը ստանալով ու անձնական կարիքների համար օգտագործելով՝ օժանդակել է պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն և վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 3.459.200 ՀՀ դրամ գումարը վատնելուն։

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, իսկ նրա բարեկամուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է և դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:04
16 Փետրվարի 2021
Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով
Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով
23:02
15 Փետրվարի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել, էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 4–5 բալ է
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել, էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 4–5 բալ է
18:52
15 Փետրվարի 2021
Երևանում կրկին երկրաշարժ էր
Քիչ առաջ Երևանում կրկին երկրաշարժ գրանցվեց։
12:35
15 Փետրվարի 2021
Արմավիրի մարզում 17–ամյա վարորդը Opel–ով բախվել է արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավորներ
Արմավիրի մարզում 17–ամյա վարորդը Opel–ով բախվել է արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավորներ
11:48
15 Փետրվարի 2021
Ներկայացել է որպես ադրբեջանցի, պահանջել մերկ լուսանկար՝ անհետ կորածի մասին տեղեկություն տալու դիմաց. ԱԱԾ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Ներկայացել է որպես ադրբեջանցի, պահանջել մերկ լուսանկար՝ անհետ կորածի մասին տեղեկություն տալու դիմաց. ԱԱԾ–ի բացահայտումը. ՎԻԴԵՈ
11:35
14 Փետրվարի 2021
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Երևանում. ԱԻՆ 
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Երևանում
22:49
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով ԲԿ–ներ է դիմել 25 քաղաքացի, այդ թվում` մեկ հղի. ԱՆ
Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով ԲԿ–ներ է դիմել 25 քաղաքացի, այդ թվում` մեկ հղի. ԱՆ
19:23
13 Փետրվարի 2021
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է. ԱԻՆ
Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է
19:05
13 Փետրվարի 2021
Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ
Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է  հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ
17:39
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի պահն ու րոպեներ անց` Երևանի տարբեր հատվածներում (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժի պահն ու րոպեներ անց` Երևանի տարբեր հատվածներում. ՎԻԴԵՈ
17:34
13 Փետրվարի 2021
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ, ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
17:07
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություններ չկան. Փաշինյան
Փաշինյանը` երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին