Պեմզաշենում կնոջ և նրա երկու երեխաների դաժան սպանության կասկածյալը խոստովանել է կատարածը, ևս մեկ անձ որոնվում է
12.11.2022,
23:28
Պեմզաշենում կնոջ և նրա երկու երեխաների դաժան սպանության կասկածյալը խոստովանել է կատարածը, ևս մեկ անձ որոնվում է

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում սպանություններ կատարած անձին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:
«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին սարսափելի դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում: Գյուղի տներից մեկում կտրած-ծակած վնասվածքներով հայտնաբերվել էին 31-ամյ Զարինե Մելիքսեթյանը, նրա 11-ամյա դուստրը և 8-ամյա որդին:-0-