Պայթյուն ու փլուզում Հրազդանի բնակելի շենքերից մեկում

01.02.2021, 12:40
Հրազդանի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Պայթյուն ու փլուզում Հրազդանի բնակելի շենքերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի հետևանքով խոհանոցի միջնապատերը փլուզվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ բնակարանում ապրում են ամուսիններ, նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։–0–