Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում

14.09.2021, 22:42
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Загружается новость ... "Лево"

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:-0-