Պարզվել է նախօրեին կամրջից նետված ու ողջ մնացած աղջկա ինքնությունը
30.07.2020,
15:36
Պարզվել է նախօրեին Երևանի Հաղթանակի կամրջից նետված ու ողջ մնացած երիտասարդ աղջկա ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Պարզվել է նախօրեին Երևանի Հաղթանակի կամրջից նետված ու ողջ մնացած երիտասարդ աղջկա ինքնությունը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնի էր դարձել նախօրեին, ժամը 12։27–ի սահմաններում երիտասարդ աղջիկը նետվել է Հաղթանակի կամրջից և բարեբախտաբար ողջ է մնացել։
Ոստիկանները մեծ դժվարությամբ հաղթահարելով հսկայական քարերն ու ջուրը, պատգարակով աղջկան մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ինքնասպանության փորձ կատարած աղջիկը 18–ամյա Կարինե Ա-ն է, ով «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս պահին գտնվում է հիվանդանոցում։–0–