Պարեկները մեքենան կանգնեցրել են չամրակապված երթևեկելու համար ու հայտնաբերել թմրանյութ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին չամրակապված երթևեկելու համար կանգնեցրել են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը
Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։ Նաև իրավապահների պահանջով նա մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածից ներկայացրել է փաթեթ, որում եղել է դեղնականաչավուն զանգված։
Հաջորդ բացահայտումը ջրային պարեկներինն է։
Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան։
Փամբակ համայնքի բնակիչ 38-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստկանության Սևանի բաժին, որտեղ նա գրպանից ներկայացրել է մոխրացված հետքերով ապակյա գլանակ։
Հայտնել է, որ գլանակի մեջ եղել է մարիխուանա, որը անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից։Պարեկները նույն կասկածանքով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում կանգնեցրել են Գեղհովիտ գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ գրպանից ներկայացրել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ծխամորճ։
Ժամեր անց նույն ճանապարհահատվածում չամրակապված վարելու համար պարեկները կանգնեցրել են 32-ամյա երիտասարդի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ 23-ամյա ուղևորը՝ սպիտակ
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորը տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բաժնում 32-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված։ Իսկ 23-ամյա ուղևորը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ տարբեր թմրամիջոցներով երեք փաթեթներ էին:
Երիտասարդները, կազմված թղթերը և փաթեթները ներկայացվել են նախաքննական մարմին:
Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ հատվածում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Կիա» մակնիշի մեքենան։ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով ծխամորճ, իսկ գրպանից՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։