ՊՆ զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել
19.02.2025,
10:59
ՊՆ զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ՀՀ ՊՆ–ն։
«Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։