424.11
4.26
393.28
+18
Եղանակը Երևանում
Հայ

Օտարերկրացին Հայաստանում տարբեր անձանցից խարդախությամբ հափշտակել է մոտ 400 հազ. դոլար

20:28
14 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պարզվել են օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ-ում տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ այլ երկրի քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան և մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վստահություն ստեղծելու համար, միգրացիոն խորհրդատվություն և տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ սկզբնական շրջանում չկարողանալով հավաքագրել քաղաքացիների՝ տվյալ անձը 2021 թվականի գարնանը ընկերությունում աշխատանքի է ընդունել մի քաղաքացուհու, ում հանձնարարել է հիշյալ ընկերության գործունեության վերաբերյալ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերում վճարովի գովազդներ տեղադրել։ Արդյունքում 2021 թվականի մայիսի 12-ից մինչև 2022 թվականի մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության ծառայությունից օգտվելու նպատակով հիշյալ գրասենյակ է այցելել 86 քաղաքացի:

Վերջիններիս օտարերկրյա անձը ներկայացել է Մեծ Բրիտանիայի Թագավորությունում մեծ համբավ ունեցող, միգրացիոն փաստաբան-խորհրդատու Սոհրաբ Սադեղի անվամբ, որպես ԱՄՆ դեսպանատան աշխատակից, հիշյալ և Կանադայի դեսպանատների համագործակցող անձ և, այդ երկրներ մեկնելու համար վիզաներ ձևակերպելու կեղծ պատրվակով, նրանցից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 157.487.430 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա օտարերկրյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել