Օշականի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել

28.04.2021, 09:31
Օշականի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել
Օշականի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստւի–Արմենիա/. Օշական գյուղում այրվող տանը քաղաքացու այրված դի է հայտնաբերվել։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։–0–