Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
10.09.2021,
13:52
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Загружается новость ... "Лево"
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:-0-