Օձուն գյուղում 28–ամյա բնակիչը վիճել է 34–ամյա համագյուղացու հետ, հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ. հարուցվել է քրգործ

26.03.2021, 18:06
Օձուն գյուղում 28–ամյա բնակիչը վիճել է 34–ամյա համագյուղացու հետ, հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ. հարուցվել է քրգործ
Օձուն գյուղում 28–ամյա բնակիչը վիճել է 34–ամյա համագյուղացու հետ, հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ. հարուցվել է քրգործ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը 2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, գյուղի հրապարակում վիճաբանել է 34-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա կենսական կարևոր օրգանների՝ գլխի և որովայնի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի արդյունքում վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–