436.65
4.37
404.34
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել

16:15
26 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թվականի ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 34-107 հոդվածի, 104 հոդվածի 2 մասով դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։

Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը»,- ասել է Նավիկյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը հավելեց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել