420.04
4.18
391.46
+19
Եղանակը Երևանում
Հայ

Նռնակ են նետել տարադրամի փոխանակման կետ, հաշփտակել մի քանի տասնյակ մլն դրամ. Երևանում բերման են ենթարկել 51–ամյա և 39–ամյա տղամարդկանց (ՎԻԴԵՈ)

23:48
12 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 19-ին' ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով' մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել էր տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չէր պայթել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

«ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել հանցագործությունը կատարած անձնանց ինքնության վերաբերյալ։ Մարտի 12-ին՝ ժամը 10․10-ին, կասկածվողները հայտնաբերվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

51 և 39-ամյա տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
15:25
12 Ապրիլի 2024
18–ամյա երիտասարդն ասել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով․ բայց պարզվել է, որ դանակահարել են
18–ամյա երիտասարդն ասել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով․ բայց պարզվել է, որ դանակահարել են
14:39
12 Ապրիլի 2024
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
13:02
12 Ապրիլի 2024
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ (ՎՒԴԵՈ)
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ․ ՎԻԴԵՈ
14:19
11 Ապրիլի 2024
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:44
11 Ապրիլի 2024
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
11:29
11 Ապրիլի 2024
36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ մեքենայի վարորդին ու 2 ուղևորներին ձեռնաշղթա են հագցրել ու պառկեցրել գետնին (ՖՈՏՈ)
Երևանում օրը ցերեկով 36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ հայտնի են միջադեպի մանրամասները․ ՖՈՏՈ
11:12
11 Ապրիլի 2024
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին (ՎիԴԵՈ)
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին․ ՎիԴԵՈ
21:15
10 Ապրիլի 2024
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
15:07
10 Ապրիլի 2024
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
12:11
10 Ապրիլի 2024
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար․ ԶԼՄ
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար
09:51
10 Ապրիլի 2024
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»