Nissan-ի վարորդը կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները, վարորդի նկատմամբ կազմվել է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (ՎԻԴԵՈ)
05.02.2025,
14:51
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Nissan–ը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: