Մուսալեռ գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել
02.06.2019,
23:13
Մուսալեռ գյուղի ջրատարում 3-4 օրական նորածնի դի է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական նորածին տղայի դի է հայտնաբերել:
Ոստիկանները ջրատարից դուրս են բերել, դին, և դատական բժիշկը զննություն է կատարել: Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի հաղորդմամբ, ոՈստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:–0–