630.68
7.05
522.09
+22
Եղանակը Երևանում
Հայ

Մտել է տուն, թաքնվել ու փորձել մալուխով խեղդել 43–ամյա կնոջը. սպանության փորձ Արմավիրում (ՎՒԴԵՈ)

10:15
19 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 4-ին Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, երբ աշխատանքից վերադարձել էր տուն և պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ հավանաբար պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ տուժողի՝ այդ ընթացքում ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ հանցամիտը գործն ավարտին չհասցրած՝ փախել էր։ Երեք օր վախեցել էր ոստիկանություն դիմել, բայց չդիմելն ավելի վախենալու էր...

Սպանության փորձի մեղադրանքով քրեական գործ հարուցվեց։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ իրականացրին։ Հաղորդումից երկու օր անց տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արմավիրի Նալբանդյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։

«Մարտի 6-ին կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հանգամանքները պարզվում են։ 48-ամյա տղամարդը կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն», –  նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:18
09 Մայիսի 2021
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:02
08 Մայիսի 2021
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
12:55
07 Մայիսի 2021
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
12:41
07 Մայիսի 2021
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
16:28
06 Մայիսի 2021
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է.ՖՈՏՈ
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:23
04 Մայիսի 2021
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
20:05
04 Մայիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել