Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին

01.11.2022, 19:35
Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին
Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գործարար Արտյոմ Ասլանյանն ինքնասպան է եղելՄոսկվայի «Վորոբյովիե գորի» էլիտար բնակելի համալիրում: Նա ռոլլերի պրեմիում առաքմամբ զբաղվող Bluefin ընկերության և «Իստանբուլ Քեբաբ» ցանցի հիմնադիրն էր, հայտնում է Mash Telegram ալիքը։

Արտյոմի դին հայտնաբերել է դռնապանը: Մահից առաջ տղամարդը հաղորդագրություն է գրել մորը, ասել է, որ շատ հոգսեր ունի և ընդհանրապես հոգնել է ամեն ինչից։ Ինքնասպանության նախնական պատճառը բիզնես հետ կապված խնդիրներն են:

Երկու օր առաջ Ասլանյանի ծննդյան օրն էր, նա դարձավ 39 տարեկան։ Նա ռեստորանային բիզնեսի և սննդի ծառայությունների հետ կապված հինգ ընկերությունների հիմնադիրն էր՝ Moscow Food, Park Management, Bluefin Moscow City, Istanbul Kebab և «Курская Площадь»: -0-