Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին

16.10.2019, 14:51
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին:
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին միջադեպ է գրանցվել ` «Զվարթնոց» օդանավակայանում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու:

Նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաև երևանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վայրում վիճաբանել է հաշվառողի հետ, որը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:–0–