Մետրոյի կայարաններից մեկում 21–ամյա երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

08.09.2020, 10:31
Մետրոյի կայարաններից մեկում 21–ամյա երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
Մետրոյի կայարաններից մեկում 21–ամյա երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 21-ամյա մի բնակչի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն:

Загружается новость ... "Лево"

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգված:

«Բերման ենթարկված երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:–0–