Մետրոյի «Բարեկամություն» կայարանում 21–ամյա երիտասարդ է ձերբակալվել
13.02.2025,
12:53
Երիտասարդ է ձերբակալվել մետրոյի «Բարեկամություն» կայարանում

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։