575.08
6.62
484.36
+26
Եղանակը Երևանում
Հայ

Մետաղյա ձողով հարվածել է գլխին. դաժան սպանություն Լոռիում

17:24
04 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Загружается новость ... "Лево"

«Նախնական տվյալներով՝ 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18։30-ից 20։40- ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող արտադրական շինությունում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նույն արտադրամասում որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի (սպանություն)1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:57
29 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
18:35
28 Հուլիսի 2021
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել.ՎԻԴԵՈ
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել
13:22
26 Հուլիսի 2021
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
10:35
26 Հուլիսի 2021
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
10:26
26 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
14:30
25 Հուլիսի 2021
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել.ՖՈՏՈ
10:25
24 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է