Մեքենայի վարորդի դին հայտնաբերել են մայթեզրին.հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված դաժան ավտովթարի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

09.12.2021, 11:02
Մեքենայի վարորդի դին հայտնաբերել են մայթեզրին.հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված դաժան ավտովթարի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Մեքենայի վարորդի դին հայտնաբերել են մայթեզրին.հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված դաժան ավտովթարի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են կադրեր նախօրեին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից։

 - рис.1

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, դեկտեմբերի 8-ին, ժամը 17։08-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։
 - рис.2

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան այրվել, փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին։

 - рис.3

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ համատեղ «Iveco» մակնիշի բեռնատարից դուրս բերել արգելափակված վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ․ բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։–0–