Մեքենան մասնատել են, որ վարորդի դին դուրս բերեն. սարսափելի ավտովթար Տավուշի մարզում
06.06.2022,
14:28
Մեքենան մասնատել են, որ վարորդի դին դուրս բերեն. սարսափելի ավտովթար Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 6-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) և «Toyota Highlander» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևաքնով «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը զոհվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Ս․Մ․-ի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:–0–